Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մանկապարտեզների վերանախագծման մրցույթները չորս անգամ չեն կայացել։ Քաղաքապետը նշել է, որ մրցույթների չկայանալը կապված է ֆինանսավորման և տեխնիկական առաջադրանքների հետ։ Նա ընդգծել է, որ ժամանակը շատ ավելի կարևոր է, քան ֆինանսավորումը, և որ մանկապարտեզների նախագծման գործընթացը չի կարող տարիներ տևել։
Քաղաքապետը կոչ է արել գործընկերներին արագ լուծումներ գտնել, որպեսզի պարզեն, թե ինչու են մանկապարտեզների վերանախագծման մրցույթները ձախողվել։ Նա նշել է, որ 2026 թվականին 13 մանկապարտեզի շինարարություն է նախատեսվում, որոնցից 7-ի նախագծերը արդեն պատրաստ են։ Ավինյանը վստահեցրել է, որ ֆինանսավորման հարցը կարող են լուծել, սակայն անհրաժեշտ է հասկանալ, թե ինչն է պատճառը մրցույթների չկայացման։
Նկատենք, որ Երեւանի պատասխանատու պաշտոնյաները հրապարակավ ընդունում են, որ իրենք չգիտեն, թե ինչու են ձախողվում իրենց հայտարարած մրցույթները։ Սա խոսում է այդ պաշտոնյաների կառավարման հարցերում ոչ կոմպետենտ լինելու մասին։

