Կինոռեժիսոր Դևիդ Լինչը՝ Օսկար մրցանակի դափնեկիր

Հրապարակող՝

Կինոռեժիսոր Դևիդ Լինչը՝ Օսկար մրցանակի դափնեկիր

Կինոռեժիսոր Դեիդ Լինչը հոկտեմբերի 27-ին պատվավոր «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար (Academy Honorary Award): Այս մասին նշվում է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի Twitter-ի հայտարարության մեջ:

Արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսի Hollywood and Highland Center ժամանցային համալիրում: Լինչի հետ միասին պատվավոր պարգևին արժանացել են իտալացի ռեժիսոր Լինա Վերտմյուլլերը և ամերիկացի դերասան Ուես Սթյուդին: Ջին Հերշոլթի անվան պարգևին, որը հանձնվում է հումանիզմի գործում նշանակալի ավանդի համար, ստացել է դերասանուհի Ջինա Դևիսը:

Այն, որ Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան պարգևները հանձնելու է Լինչին, Վերտմյուլլերին, Սթյուդիին և Դևիսին, հայտնի է դարձել հունիսի սկզբին: Կազմակերպությունը նշել է, որ այդ պարգևներն ամեն տարի շնորհվում են այն մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են ստեղծագործական ձեռքբերումներին և նշանակալի ներդրում են ունեցել ինդուստրիայում:

Ի տարբերություն Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի մյուս պարգևների, կինեմատոգրաֆի բնագավառում նշանակալի ավանդի համար պատվավոր մրցանակների դափնեկիրները որոշվում են նրա ոչ բոլոր անդամների, այլ ավելի նեղ շրջանակի՝ կազմակերպության ղեկավարների խորհրդի կողմից: Սկզբնապես այդ պարգևները հանձնվում էին «Օսկար» մրցանակներով պարգևատրման հիմնական արարողության ժամանակ: Սակայն հետագայում դրանց համար հատկացվել է հատուկ երեկո, ինչը կոչված է ընդգծելու այդ պարգևների կարևորությունը։

Ամենաթարմ