ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ ԿԲ-ն շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։