Ուկրաինայում երգիչ Ֆիլիպ Կիրկորովին ճանաչել են, որպես երկրի ազգային անվտանգությանը սպառնացող։
Այս մասին Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը նամակ է հղել երկրի Մշակույթի նախարարությանը։ Այպիսով՝ Ուկրաինայում այլևս չեն ցուցադրի Կիրկորովի մասնակցությամբ հաղորդումները։
Այս մասին հայտարարություն է տարածել նախարարությունը։
Սակայն, թե ինչու է իրենից վտանգ ներկայացնում Կիրկորովը, չի նշվում։