ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը կիսվել է Գերմանիայի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկից ունեցած սպասելիքներով։
«Անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին։ Առաջին տուրում հանդիպում ունենք «Այնտրախտի» հետ։ Մարզադաշտում անհավանական մթնոլորտ է տիրելու։
Այս մրցաշրջանում մենք կարող ենք նվաճել անընդմեջ 11-րդ տիտղոսը։ «Բավարիան» ցանկանում է շարունակել նշաձող սահմանել Բունդեսլիգայում, դա մեզ համար կարևոր է»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանում Մյուլերը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում: Թոմասը դարձել է 13 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։