ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը ծանոթացել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին ուղղված պաշտոնական ուղերձի հետ։
Այս մասին հայտնում է TASS-ը։
Զայնետդինովի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը օրվա ընթացքում մի քանի անգամ քննարկումներ է ունեցել Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարների հետ։
Նա նշել է, որ իրավիճակը վերաբերյալ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին։