Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մայիսի 15-ից գործարկվող ծրագրի մասին, որով ծնողները էլեկտրոնային եղանակով կարող են իրենց երեխաներին գրանցել դպրոցներում:
Նրա խոսքով՝ եթե գրանցումից հետո ծնողը չի հավանում դպրոցը, ապա պետք է չեղարկի գրանցումը և տեսնի, թե որ դպրոցում ինչ ազատ տեղ կա:
«Բոլոր առարկայացանկերում կրթական ծրագրերը փոփոխության են ենթարկվում: Դպրոցը երբեմն լրացուցիչ ծանրություն է առաջացնում աշակերտի մոտ, իսկ աշակերտը պետք է հավեսով գնա դպրոց: Շատ առարկաներ կփոխվեն, իսկ որտեղ համընկնումներ կան, կմեկտեղենք: Կլինեն առարկաներ, որոնք ընդհանրապես կհանվեն կրթական ծրագրից, սակայն այս պահին դեռ հստակ չեմ կարող ասել թե որոնք և երբ»,-ասաց նախարարը։