Ես արդեն շատ ծեր եմ դրա համար: Այս մասին ասել է «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով սոցիալական ցանցերի հանդեպ իր վերաբերմունքի մասին։
«Չեմ հասկանում սոցցանցերի իմաստը: Ինչի՞ համար են դրանք առհասարակ: Հնարավոր է՝ ապագայում ես դրանց ուշադրության դարձնեմ, բայց հիմա դա չեմ պատկերացնում: Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ ցանկանում անծանոթ մարդկանց ցույց տալ, որ լավ են կամ վատ:
Բայց դա, հավանաբար, իմ սերնդի խնդիրն է»,-նշել է Կլոպը։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Նշենք, որ «Լիվերպուլը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում է: Յուրգեն Կլոպի սաները 23 տուրից հետո 64 միավոր են վաստակել: