Կմատակարարվի 171 նոր ավտոբուս և 15 տրոլեյբուս

Հրապարակող՝

Արցախի ավելի քան մեկ տասնյակ ՀԿ-ներ աջակցություն են հայտնել նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին

Ամենադիտվածներ

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով միասնական տոմսային համակարգի ներդրմանը, ասաց, որ հանձնման-ընդունման փուլում են:

«Կարծում եմ՝ մինչև սեպտեմբերի 15-ը կավարտենք այդ աշխատանքները։ Մինչև սեպտեմբերի 15-ը կունենանք նաև տեղադրված նոր կանգառասրահի նմուշային օրինակը»,- նշեց Գրիգորյանը։

Անդրադառնալով շարժակազմերին՝ նշեց, որ 171 նոր ավտոբուսը և 15 տրոլեյբուսն արդեն մատակարարման փուլում են. «Մինչև հոկտեմբերի վերջ նախատեսում ենք, որ մատակարարվեն»:

Ամենաթարմ