Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ 2021 թվականի հունվարի 18-ից կմեկնարկի QUITLINE խորհրդատվական հեռախոսային հարթակը, որի հիմնական նպատակն է աջակցել բոլոր ծխողներին` ազատվելու ծխելու վատ սովորությունից, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։
Խորհրդատվությունը կիրականացնեն հոգեբան-խորհրդատուները, ովքեր վերապատրաստում են անցել միջազգային ուղեցույցների համաձայն:
Ծառայությունը բոլորի համար անվճար է:
Խորհրդատվություն կարող եք ստանալ` զանգահարելով 060 440 001 հեռախոսահամարով:
Առողջապահության մասնագետներն անհամբեր սպասում են Ձեր զանգերին: