Սեպտեմբերի 12-ին կմեկնարկի կանանց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ մրցաշարին կմասնակցեն «Ալաշկերտ-աղջիկներ», «Հայասա», «Փյունիկ-աղջիկներ», «Գանձասար-Կապան աղջիկներ», «Նորավանք-աղջիկներ», «Գյումրի-աղջիկներ» և «Ուրարտու-աղջիկներ» թիմերը։ Մրցաշարը կանցկացվի 2 շրջանով:
Առաջին խումբը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։ Մասնակիցներն են «Արարատ-Արմենիա աղջիկներ», «Վան-Չարենցավան», «Գանձակ 2», «Վեստ Արմենիա-աղջիկներ», «Արարատ-աղջիկներ», «Նոա-աղջիկներ» և «Լոռի» թիմերը։ Առաջնությունը կանցկացվի 4 շրջանով և կավարտվի մայիսի 15-ին։
Ըստ աղբյուրի՝ կանանց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը կմեկնարկի հոկտեմբերի 10-ին: Մրցաշարին կարող են մասնակցել Բարձրագույն խմբի բոլոր ակումբները, ինչպես նաև Առաջին խմբի այն ակումբները, որոնք ցանկություն կհայտնեն։
Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վիճակահանությունը կկայանա օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին։