Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ամփոփել է «Ռեալ Սոսիեդադի» դեմ կայացած հանդիպումը, որն առաջինն էր առանց Լիոնել Մեսսիի։
«Մեր խաղն ավելի թիմային է դարձել, քան նախկինում, բայց ես դեռ կնախընտրեի, որ Մեսսին լիներ մեր թիմում, քանի որ այժմ մենք չունենք այնպիսի խաղացող, ով կարող է ինքնուրույն վճռել հանդիպման ելքը:
Մենք պետք է գոլ խփելու հնարավորություններ ստեղծենք: Այսօր մենք չորս գոլ խփեցինք: Սա վատ չէ», – Կումանի խոսքերը մեջբերում է իսպանական Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բարսան» 4-2 հաշվով հաղթեց մրցակցին։ Հանդիպումը կայացավ Լա Լիգայի առաջին տուրի շրջանակներում։