Ավտսրալիայի հայ դատի հանձնախումբը նամակ է հղել երկրի վարչապետ Սկոտ Մորիսոնին։ Նամակում կոչ է արվում վարչապետի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
2011 թվականին, երբ Մորիսոնը դեռ խորհրդարանական գործունեություն էր ծավալում, իր ելույթներից մեկում նա ասել է, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված ամենասարսափելի հանցագործություններից է ու այն պետք է ճանաչել այնպես, ինչպես կա։
Սակայն 2018 թվականից հետո, երբ Մորիսոնը նշանակվել է վարչապետի պաշտոնում, հրաժարվել է «ցեղասպանություն» եզրույթից՝ տուրք տալով արտաքին ճնշումներին։
Հանձնախմբից հիշատակելով վերոնշյալ դեպքը, նշում են, որ վարչապետի պաշտոնը ստանձնելը չպետք է պատճառ հանդիսանա անձի տեսակետների ու արժեհամակարգի փոփոխության։
Նամակում նաև խոսվում է ԱՄՆ Սպիտակ տնից եկող դրական ազդակների մասին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առումով։ Հանձնախումբը ընդգծում է, որ ճիշտ ժամանակն է մերժեր ավտորիտար Թուրքիայից եկող սպառնալիքները։