ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսը մի հռչակագիր է ստորագրել, համաձայն որի 2019 թվականի ապրիլը «Ցեղասպանության իրազեկման ամիս» պետք է հայտարարվի: Հռչակագրում թիվս այլ ցեղասպանությունների նշվում է նաև Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը՝ դրանով ընդգծվում է ցեղասպանության հարցերով կրթության կարևորությունը և կոչ է ուղղվում ոճրագործներին, ովքեր մինչ այժմ հերքում են մարդկության դեմ հանցագործությունը: