Այս տարի լրանում է հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու 350-ամյակը, որն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության այս տարվա հոբելյանական ծրագրերի ցանկում:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել բացառիկ համերգ՝ նվիրված Սեբաստացու հոբելյանին:
Դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը ներկայացրել են հայկական հոգևոր երաժշտության բազմադարյա ժառանգությունը, որի առանցքում Մխիթար Սեբաստացու ստեղծագործական և մտավոր վաստակն է։
Ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները ներկայացվել են հատուկ կամերային երաժշտական կազմի համար կատարված մշակումներով, որոնք լայն հանրության համար առաջին անգամ են հնչել։

