Կոնդի բնակիչները այսօր բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի առաջ` պահանջելով նոր չափագրում անել և դրա համար հանձնաժողով ստեղծել։
Նրանց խոսքով` խախտվել է իրենց սեփականության իրավունքը, քանի որ իրենք ստիպված են անձնական միջոցներով`30-50 հազար դրամ վճարելով չափագրումներ կատարել: Բնակիչները բողոքում են, որ իրենց կատարած չափագրումները Կադաստրը չի ընդունում` որպես սեփական տարածք չի գրանցում:
Բնակիչները տեղեկացրին, որ արդեն 3-րդ դիմումն են ներկայացնում, սակայն պատասխանները իրենց չեն գոհացնում` խնդրի մասին բարձրաձայնում են 2011 թվականից:
Նրանք հայտարարում են` չեն հեռանա, քանի դեռ Երևանի քաղաքապետը կամ ճարտարապետը չի ընդունել իրենց` ընթացք տալով իրենց խնդրին:
Աղբյուրը՝ shantnews.am