ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Հայկ կոնջորյանն այսօր դիմելով Սեյրան Օհանյանին ասաց, որ երեկ Օհանյանը խրամատավորվեց ու շիշ նետեց ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի ուղղությամբ։
Կոնջորյանը նշեց, որ ԱԺ-ն ժողովրդի հավաքական հրապարակն է ու այդտեղից խոսողը խոսում է ժողովրդի անունից և ցանկացած ոտնձգություն այդտեղ կանգնածի նկատմամբ՝ ոտնձգություն է ժողովրդի նկատմամբ։
Հետո, կրկին դիմելով Օհանյանին, Կոնջորյանն ասաց, որ հարվածելով այդ ամբիոնին, Օհանյանը ցույց տվեց իր ինքնությունը, որը ժողովրդին խփելու վրա է հիմնված եղել։
Խմբակցության ղեկավարը նշեց, որ փորձ է արվում դելիգիտիմացնել ԱԺ-ն, բայց այդ փորձերն ի չիք են դառնալու։