Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպին, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետվեց այն բանից, երբ նա հայտարարեց, որ փողով ու զանգով բանակից ազատող պաշտպանության նախարարները հայրենիքի դավաճաններ են, անդրադարձել է նաև ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ գրառում կատարելով Facebook-ի իր էջում։
Նա գրել է, որ Սարգսյանի այդ խոսքին ի պատասխան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղից բղավեց՝ դավաճանը դու ես, ու շիշը նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ։
Կոնջորյանն այս միջադեպից գալիս է եզրակացության, որ Օհանյանը հաստատել է Սարգսյանի միտքը։
Հիշեցնենք, որ շիշը նետելուց հետո հրմշտոց է սկսվել նիստերի դահլիճում, իսկ դրանից հետո նիստի ուղիղ հեռարձակումն ընդհատվել է։