Կոնտեն գոհունակությամբ է խոսել Լուկակուի մասին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Ա Սերիայի 1-ին տուրի «Լեչեի» նկատմամբ հաղթանակից (4:0) հետո խոսել է ակումբի նորեկ Ռոմելու Լուկակուի մասին։

«Եկեք չմոռանանք, որ Լուկակուի տրանսֆերի համար 65 միլիոն եվրոն կվճարվի 5 տարվա ընթացքում:

Այնպես որ, երբ մարդիկ խոսում են շատ մեծ գումարի մասին, որը ծախսվել է այս տրանսֆերի մասին, ապա ամեն ինչ այդքան էլ այդպես չէ:

Այսօր Լուկակուն ցույց տվեց, թե ինչու ենք մենք այդքան ջանում պայմանագիր կնքել նրա հետ», – Կոնտեի խոսքերը փոխանցում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Լուկակուին այդ հանդիպման ժամանակ հաջողվեց դառնալ գոլի հեղինակ։

Ամենաթարմ