Մարտի 22-ին, ժամը 14:08-ին 911 ծառայությանը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է հաղորդվել, որ մարտի 17-ից ոստիկանության կողմից որպես անհայտ կորած որոնվող Կ.Դ.-ի որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներն իրականացվել են Լեռնապատ գյուղին հարակից անտառում:
Ժամը 17:00-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: