fbpx
Առողջապահություն

Կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ և սա բոլորիս խնդիրն է

Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը այսօրվա ճեպազրույցի ժամանակ նշել է, որ կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ և սա բոլորիս խնդիրն է:

Նրա խոսքերով՝ Վերջին շրջանում կորոնավիրուսով վարակված ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվն ավելացել է։

«Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ես թողել եմ իմ աշխատանքն ու ընտանիքը Երևանում ու տեղափոխվել Արտաշատ։

Ես ուզում եմ ասել, որ մենք պայքարում ենք ձեզ համար, վերադարձնում ենք ձեզ ձեր ընտանիքներին։ Դուք էլ մեզ համար պայքարեք ու մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին»,- նշել է Լիլիթ Մուսեյանը։

Նա կոչ է արել պահպանել բոլոր կանոնները։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ