fbpx
Կառավարություն

Կորոնավիրուսի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց ապացուցող որևէ տվյալ չկա

Հունիսի 5-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարետատան այսօրվա նիստում շատ բուռն քննարկում է կայացել. Խոսքը մեր հետագա անելիքների վերաբերյալ է, ես չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք մի քանի սցենարներ, այդ թվում տոտալ արգելափակումների փոլ մտնելու տարբերակը, այդ թվում նաև պարետային ժամ հայտարարելու տարբերակը, նաև տնտեսական գործունեությունների հիմնական մասն արգելելու տարբերակը:

«Ես այդ քննարկումների ժամանակ ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որեւէ մեկի կապակցությամբ: Որովհետև մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լիենք, որ դրանք լուծելու են մեր խնդիրները: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց հարցը հետևյալն է, դա հիմնավորող և ապացուցող որևէ տվյալ չկա: Որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին, այլ ոչ հոկտեմբերին, դեկտեմբերին, նույնիսկ ոչ 2021-ի փետրվարին:

Ինչպես տեսնում ենք՝ կորոնավիրուսի վարակը ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով, տարբեր տեմպերով և հետևաբար, այս առումով անորոշությունները շատ են»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ  իր պատկերցրած հիմնական լուծումը անհատական վարքի փոփոխությունն է. «Ենթադրենք, ինչ-որ հրաշքով վարչական լծակներով կորոնավիրուսի վարակի ցուցանիշը վարչական լծակների օգնությամբ դարձել է զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի, և եթե անհատական վարքագծի կուլտուրան չի փոխվում, ի վերջո, էն պահին, երբ բացվենք աշխարհի առաջ, պոտենցիալ վարկված մարդիկ գալու են Հայաստան և մենք ամեն ինչ սկսելու ենք նորից»,-ընդգծեց վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ