Ֆրանսիայի Կորսիկա կղզում ձյան առատ տեղումներ են գրանցվել: Այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքին:
Կադրերում ձնակույտեր են, որոնց մեջ մարդիկ խրվում են գրեթե մինչև ծնկները, և ձնածածկ մեքենաներ՝ ճամփեզրերին:
Առատ տեղումների հետևանքով երթևեկության համար ժամանակավորապես փակվել է Վիցանով լեռնանցքը, որը կապում է Կորսիկայի երկու գլխավոր քաղաքները՝ Այաչոն և Բաստիան:
Մյուս լեռնանցքներում ձյուն մաքրող տեխնիկա է աշխատում: