Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«2019 թվականի հոկտեմբերի 22-ին հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-ի ավագանու հերթական նիստի թիվ 10 արձանագրությունը (Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ) անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ չի ընդունել և 2019 թվականի հոկտեմբերի 30-ին հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել:
Նշված որոշման դեմ բողոք եմ ներկայացրել ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարան:
ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը 2019 թվականի նոյեմբերի 22-ին որոշում է կայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ»:
https://www.facebook.com/PetrosyanRomanos/photos/a.378793182631504/745369455973873/?type=3&theater