fbpx
Հասարակություն

«Կովկաս» ռեստորանում ռումբ չի հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և ոստիկանության կինոլոգիական խումբը ռումբ չեն հայտնաբերել Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում։ Հիշեցենենք, որ ռումբի տեղադրման մասին ահազանգը նախարարության «911» ծառայությունն ստացել էր հունվարի 25-ին, ժամը 21:05-ին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը՝ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկը և կինոլոգիական խումբն ահազանգի վայրում իրականացրել են որոնողական աշխատանքներ և տեղազննման արդյունքում ռումբ չեն հայտնաբերել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ