Թուրքիան փորձում է իր ապակայունացնող քաղաքականությունը ներդնել Կովկասի տարածաշրջանում․ Զոհրաբ Մնացականյան

Հրապարակող՝

Azat TV

Ամենադիտվածներ

Interfax լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունն ու ագրեսիան սպառնալիք է ներկայացնում իր հարևան բոլոր տարածաշրջանների համար:

Այն հարցին, թե Թուրքիայի աջակցությունը Բաքվին «կրակի վրա յուղ է լցնում» և ճնշում է թե կոնֆլիկտի կարգավորման հնարավորությունը, նախարարը ընդգծել է, որ հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչեր է արել:

«Միակ երկիրը, որը փորձեց չնվազեցնել լարվածությունը և անկայունություն մտցնել տարածաշրջանում, դա Թուրքիան էր: Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունն ու ագրեսիան սպառնալիք է ներկայացնում իր հարևան բոլոր տարածաշրջանների համար: Այսօր Թուրքիան փորձում է իր ապակայունացնող քաղաքականությունը ներդնել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Դա լուրջ մտահոգություն է առաջացնում: Թուրքիան շարունակում է իր գործողություններով սպառնալիք ցուցադրել Հայաստանի անվտանգության համար»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարը հավելել է, որ Հայաստանը աշխատելու է իր անվտանգության հետագա ամրապնդման, այդ թվում իր գործընկերների հետ համագործակցության ճանապարհով։

 

Ամենաթարմ