Հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով:
Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հիշեցրել է, որ փորձարկվելու են նաև առողջ ապրելակերպի խմբակը, մասնագիտական կողմնորոշման ակումբը, մարզառազմական ճամբարը, որ դառնալու են ուսումնական ծրագրի անբաժանելի մասը։
