«Ռեալ» Մադրիդի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ սպասվող հանդիպման մասին։
Մարզչի խոսքերը հաղորդում է UEFA-ի մամուլի ծառայությունը:
«Էլ կլասիկոյում մեր խաղը հենց այն էր, ինչ պետք է ցուցադրենք նաև «Բորուսիայի» հետ հանդիպմանը:
Մենք հրաշալի խաղացինք, պայքարեցինք մինչև վերջ և, ամենակարևորը, կփորձենք նույնն անել նաև այս խաղում: Պետք է կրկնենք այն, ինչ արեցինք այս հանգստյան օրերին:
Պետք է պահպանենք կենտրոնացվածությունը և պայքարենք: Կլինի բարդ հանդիպում: Պետք է կենտրոնանանք միայն խաղադաշտում մեր կատարածի վրա»։
Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի այսօր՝ կեսգիշերին։