fbpx
Իրավական

Կրակոցներ՝ Երևանում. մեկ մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 23-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի 14 փողոցի 99 տան մոտից: Նշված տան երկաթե դարպասի, եվրոպատուհանի և առաստաղի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր:

Shamshyan.com-ը տեղեկացնում է, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 20 կրակված պարկուճ: 

«Ինչ-որ տան խնդիր է, և թոռը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել տան ուղղությամբ, հարևանը մոտեցել է նրան ու հորդորել, որ նա խուլիգանական արարք չկատարի, վերջացնի կրակոցները, և նա կրակել է այդ մարդու վրա», – հայտնել են ականատեսները՝ հավելելով, որ եթե ՊՊԾ-ի ոստիկանները պրոֆեսիոնալ կերպով չվնասազերծեին կրակողին, նա շարունակելու էր կրակոցներ արձակել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ