ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին հանդիպում կունենան Սոչիում. հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Բանակցությունների ժամանակ կքննարկվեն երկկողմ օրակարգին առնչվող առանցքային հարցեր և եվրասիական տարածությունում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները»,-ասվում է հաղորդագրությունում: