fbpx
Կառավարություն

Կրճատված բոլոր աշխատակիցների տվյալները կգույքագրվեն. կառավարության աշխատակազմի ղեկավար

Մհեր Գրիգորյանի գրասենյակը զբաղվում է օպտիմալացվող նախարարությունների ուսումնասիրությամբ. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Գործընթացի արդյունքում կհասկանանք, թե քանի հոգի կկրճատվի, և քանի հոգի մի տեղից մյուսը կտեղափոխվի: Կարևորագույն բանն այս պահին ֆունկցիոնալ կրկնությունը բացառելն է, որի արդյունքում ընդհանուր պետական համակարգն ավելի լավ կաշխատի», – նշեց նա:

Աղաջանյանն շեշտեց, որ «կրճատված բոլոր աշխատակիցների տվյալները կգույքագրվեն», և նրանք կտեղեկացվեն հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերի մասինլ: Այս քայլերը, Աղաջանյանի որակմամբ, ուղղված են գործազրկության հարցը լուծելուն: «Սա մեկ օրվա լուծվելու հարց չէ, իհարկե, բայց մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- հավելեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ