fbpx
Էկո

Խոսրովի անտառում կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:

Ներկայում հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:

Ընձառյուծին կարելի է հանդիպել հետևյալ վայրերում`

Լայնատերև անտառներում և նոսրանտառներում,
Լեռնային տափաստաններում,
Մերձալպյան մարգագետիններում,
Ալպյան մարգագետիններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ