fbpx
Աշխարհ

Կրուիզային նավի զբոսաշրջիկները հրաժարվել են կանգ առնել Բարսելոնայում

Իսպանական Մալագայից Պալմա դե Մայորկա ուղևորվող կրուիզային նավի զբոսաշրջիկները հրաժարվել են կանգ առնել Բարսելոնայում․ նրանք քվեարկել են երթուղին Տարագոնա փոխելու օգտին: Այս մասին հաղորդում է El Periodico-ն:

Տարագոնայի նավահանգիստը նոյեմբերի 2-ին փակվել էր տուրիստական տարեշրջանի ավարտվելու հետևանքով: Բայց այն բանից հետո, երբ նավի 311 ուղևորներ ցանկացել են հայտնվել քաղաքում, նավի աշխատակիցներն շտապ կարգով պատրաստվել են հյուրերի ժամանմանը:

Պարզվել է, որ Բարսելոնա այցելել ցանկացողները շատ ավելի քիչ էին՝ 151 ուղևոր:

Երթուղին փոխելու պատճառների մասին, սակայն, չի հաղորդվում:

Բայց Տարագոնա նավի ժամանելու շնորհիվ ռեկորդ է սահմանվել նավահանգստում ընդունված ուղևորների թվով. անցյալ տարեշրջանում նրանց թիվը 127 հազար 495 էր, իսկ այս տարի՝ 127 հազար 997:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ