Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կսեղմի արդյո՞ք գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի ձեռքը, կատակով ասել է.
«Երբ պարոն նախագահը հայտարարեց, որ բոլոր կոռուպցիոներների ձեռքերը կտրելու է, ես չգիտեմ` այդ պահին ես ձեռք կունենա՞մ, թե՞ ոչ»:
Նշենք նաև, որ ապրիլի 19-ին՝ ժամը 19:00-ին, Կիևում կանցկացվեն նախընտրական բանավեճեր Զելենսկու և Պորոշենկոյի միջև: Հայտնի է, որ «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք բանավեճի բոլոր տոմսերն արդեն սպառված են: