Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Արգենտինայում:
El Observador-ը, հղում անելով Radio Miter-ին, հայտնում է, որ 35-ամյա հարձակվողը համաձայնության է եկել «Ռիվեր Փլեյթի» հետ։ Նշվում է, որ հարձակվողը այս շաբաթավերջին կմեկնի Բուենոս Այրես՝ ավարտելու տեղափոխության հարցը: Դրանից հետո ակումբը պաշտոնապես կհայտարարի տրանսֆերի մասին։
Հարձակվողը նախատեսում է լավագույն մարզավիճակով մեկնել 2022 թվականի Աշխարհի առաջնություն։
Ուրուգվայցին նոր թիմին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվել է։
Նախորդ մրցաշրջանում Սուարեսը Լա լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։