fbpx
Երևան

Նոր ավտոբուսներով կսպասարկվի 17 երթուղի

Ինչպես արդեն հայտնել էինք, 8,6 մետրանոց նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը Չինաստանից ժամանել է Երևան։

Ընդհանուր նախատեսված է 211 ավտոբուս, որոնք ամբողջությամբ շահագործման մեջ կլինեն մոտավորապես մինչև տարվա վերջ։

Այսպիսի ժամկետ է նշել Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ Armenpress-ի հետ զրույցում։

Նա նշել է, որ ավտոբուսները կսպասարկեն մոտ 17 երթուղի, որոնք կներառեն բոլոր թաղամասերը։

Նրա խոսքով՝ ավտոբուսները երթուղիներ մուտք են գործելու փուլային տարբերակով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ