fbpx
Աշխարհ

Կստեղծվի թուրք-ամերիկյան աշխատանքային խումբ՝ խնդիրների քննարկման համար․ Չավուշօղլու

Թուրքիան ու Ամերիկայի Միացյալ Նահանգները համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն, որը պետք է զբաղվի պետությունների միջև եղած խնդիրների քննարկմամբ։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Վերջինիս խոսքով՝ նման առաջարկ է արել անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Իսկ այժմ արդեն համապատասխան գերատեսչությունները զբաղվում են խմբի ձևավորման աշխատանքներով։

Չավուշօղլուն նաև անդրադարձել է G20-ի շրջանակներում Բայդեն ու Էրդողանի հանդիպմանը, նշելով, որ այն անցել է կառուցողական մթնոլորտում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ