Ալլա Պուգաչովային կստուգեն ռուսական բանակը վարկաբեկելու համար

Հրապարակող՝

Ալլա Պուգաչովային կստուգեն ռուսական բանակը վարկաբեկելու համար

Երգչուհի Ալլա Պուգաչովային կստուգեն ռուսական բանակը վարկաբեկելու համար՝ իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու խնդրանքով գրառման պատճառով։ Այս մասին հայտնում է «Осторожно, новости» Telegram-յան ալիքը։

Համապատասխան հայտարարությամբ դատախազություն է դիմել Մոսկվայի մարզի մի բնակիչ։ Նրա կարծիքով՝ արտիստուհու դիմումում հիմքեր չկան՝ իրեն օտարերկրյա գործակալի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ, սակայն գրառումը պարունակում է վիրավորանքներ Ռուսաստանի զինված ուժերի հասցեին։

Այդ պատճառով նա դիմել է իրավապահ մարմիններին եւ խնդրել ստուգել կատարողին՝ «օտարերկրյա աջակցություն» ստացած անօրինական գործողությունների եւ ՌԴ զինված ուժերի օգտագործումը վարկաբեկելուն ուղղված հրապարակային գործողությունների համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Պուգաչովան խնդրել է, որպեսզի ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի նման իրեն էլ ճանաչեն որպես օտարերկրյա գործակալ։

 

Ամենաթարմ