Այսօր՝ մարտի 30-ին, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով։
Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից։
ՃՈ-ն այս փոփոխությունն իրականացնում է երթևեկության անվտանգության բարելավման նպատակով։
Նշվում է նաև, որ ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար Բաղրամյան պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա։