fbpx
Աշխարհ

Կտրականապես մերժում ենք Թուրքիայի գործողությունները․ Սիրիայի նախագահ

Դամասկոսը դեմ է Անկարայի նախաձեռնությանը, որը ենթադրում է սիրիացի փախստականներին վերադարձնել թուրքական բանակին ենթակա տարածքներ, քանի որ դա համարում է պատրվակ գրոհայիններին իրենց ընտանիքներով այնտեղ վերաբնակեցնելու համար։ Այս մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը РИА Новости -ի հետ հարցազրույցում։

«Ոչ ոք չի հավատում, որ Թուրքիան ցանկանում է երեք միլիոն սիրիացի փախստական վերադարձնել այդ շրջան։ Դա հումանիտար ցուցանակ է պատրանք ստեղծելու համար։ Եթե անգամ ցանկանար դա անել, ապա դա անհեթեթություն է, չէ՞ որ իրադարձությունների այդպիսի զարգացումը կհանգեցնի կոնֆլիկտի՝ հողի սեփականատերերի՝ տեղի քաղաքներում և գյուղերում ապրող մարդկանց, անշարժ գույքի և գյուղատնտեսական հողերի սեփականատերերի և վերաբնակների միջև, քանի որ այդ շրջանների օրինական բնակիչները չեն զիջի իրենց իրավունքները իրենց տարածքների հանդեպ։ Դա նշանակում է, որ նման կոնֆլիկտը կունենա էթնիկական բնույթ»,- ասել է Ասադը։

Նախագահի խոսքով՝ թուրքերի հիմնական նպատակն այդ հողեր ահաբեկիչներին բերելն է, որոնք գործել են ՍԱՀ տարածքում և ջախջախվել, իրենց ընտանիքների հետ միասին, որպեսզի ձևավորեն նոր արմատականացված հասարակություն՝ համապատասխան այն տեսլականին, որին կողմնակից է Էրդողանի թուրքական ռեժիմը։

«Սա է նրանց իրական նպատակը։ Համենայն դեպս, երկու տարբերակն էլ շատ վտանգավոր են և ուղղված են Սիրիայի ապակայունացմանը, ուստի մենք կտրականապես մերժում ենք դա»,-նշել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ