Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը

Հրապարակող՝

Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը

Ամենադիտվածներ

«Այբ» կրթական հիմնադրամը սկսում է «Մեղու» մրցույթի միջազգայնացման փորձնական ծրագիրը, որը հասանելի կլինի Սփյուռքում ապրող հայ երեխաների համար։

«Մեղու» հայերենի մրցույթին նոյեմբերի 23-ին առաջին անգամ կմասնակցեն Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում ապրող հայ երեխաները։

Մրցույթի նպատակն է մեծացնել հայոց լեզվի նկատմամբ սփյուռքահայ երեխաների հետաքրքրությունն ու սերը, նպաստել Սփյուռքում հայապահպանությանը, ազգային արժեքների և մայրենի լեզվի պահպանմանը։

Սփյուռքում լավագույն արդյունքներ արձանագրած երեխաների համար «Այբ» կրթական հիմնադրամը կկազմակերպի ճանաչողական այց Հայաստան։

Վրաստանի, Իրանի և ԱՄՆ-ի հայ դպրոցականների համար արդեն ավարտվել է մրցույթի գրանցումը, իսկ Մոսկվայի 3-12-րդ դասարանների երեխաները կարող են գրանցվել մինչև նոյեմբերի 20-ը՝ գրելով meghu@ayb.am էլ. հասցեին։

«Մեղու» հայերենի մրցույթը ստեղծվել է 2014 թվականին՝ հիմնվելով «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» մրցույթների անցկացման դրական փորձի վրա։ Մինչ այս այն անցկացվում էր Հայաստանում և Արցախում։

Վեց տարիների ընթացքում «Մեղուն» ունեցել է 232 000-ից ավելի մասնակից՝ Հայաստանի և Արցախի 1001 դպրոցներից։

Ամենաթարմ