ԱՄՆ-ն լրացուցիչ ուժեր կուղարկի Բալթյան երկրներ․ Բայդեն

Ամենադիտվածներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նրա խոսքերը փոխանցում է CNN-ը։

Բայդենը նշել է, որ լիազորել է՝ արդեն Եվրոպայում գտնվող ԱՄՆ-ի զինվորականներին ու սարքավորումները տեղափոխել Բալթյան երկրներ, որի նպատակը ԱՄՆ դաշնակիցների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի ուժեղացումն է։

Նա ընդգծել է, որ դա պաշտպանական նպատակ ունի ու Միացյալ Նահանգները մտադիր չէ պատերազմել Ռուսաստանի հետ։

Ամենաթարմ