«Բարսելոնան» չի պատրաստվում Ժյուլ Կունդեին պահել իր կամքին հակառակ.
Diario Sport-ը հաստատում է ավելի վաղ տեղեկություններն այն մասին, որ պաշտպանը դժգոհ է ավելի շատ աջ եզրում խաղալուց, քան պաշտպանության կենտրոնում՝ չնայած գլխավոր մարզիչ Չավիի նախնական խոստումներին:
Ֆրանսիացին նաև կարծում է, որ «Ատլետիկոյից» Ինիգո Մարտինեսի հետ պայմանագիր կնքելուց հետո միջինում խաղալու հնարավորություններն էլ ավելի քիչ կլինեն:
Կունդեն պատրաստ է լսել այլ ակումբների առաջարկները, իսկ «Բարսելոնան» մտադիր չէ ամբողջ ուժով կանխել դա, քանի որ փողի կարիք ունի։
«Չելսին» պատրաստ է խաղացողի համար ավելի շատ վճարել, քան «Բլաուգրանան» նախորդ ամառ տվել էր «Սևիլիային» (50+5 միլիոն եվրո), և իսպանական ակումբը գիտի այդ մասին։ Այս դեպքում Կունդեին փոխարինող պրոֆիլային աջ պաշտպան կփնտրեն, իսկ Խուան Վոյը (Վիլյառեալ) կլինի գլխավոր տարբերակներից մեկը։