fbpx
Աշխարհ

Zara-ն ու Bershka-ն առաջին հնարավորության դեպքում կվերադառնան Ռուսաստան

Inditex Group-ն առաջին հնարավորության դեպքում կվերադառնա Ռուսաստանի Դաշնություն։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Օսկար Գարսիա Մակեյրասը։

Նշենք, որ ընկերությունն իր մեջ ներառում է Zara, Pull&Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius և Oysho ապրանքանիշները։

Մակեյրասը հայտարարել է նաև, որ իրենք շարունակում են իրենց ռուս գործընկերներին վճարումներ կատարել՝ անկախ այն բանից, որ խանութները փակված են։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում ընկերության փակվելու մասին հայտնի դարձավ մարտի 5-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ