Սպորտ
12:26 12/12/2019

Կոչնչացնենք Լիվերպուլին․ Զինեդին Զիդան

Այս խաղից գոհ ենք։ Այս մասին գրել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ ամփոփելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Բրյուգե»-ի հետ խաղը (3:1).

«Գոհ ենք այս խաղից և նրանից, թե ինչպես խաղացինք: Խաղի սկզբում դժվարություններ ունեցանք: Ֆուտբոլիստներից 10-15 րոպե պահանջվեց, որ սկսեն ցուցադրել իրենց կարողությունները»,-ասել է նա:

Զիդանի խոսքով՝ հանդիպման երկրոդ կեսն ամեն առումով շատ ավելի լավն էր:

«Յովիչի արդյունավետությունն իմ խնդիրն է, և ոչ թե ձերը: Նա պետք է շարունակի աշխատել և ամեն անգամ, երբ խաղում է, տալիս է պատասխանը: Այո՛, նրա համար հեշտ չէ, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում, բայց նա հասկանում է իրավիճակը»,-նշել է մարզիչը:

Ֆրանսիացի մասնագետը նաև անդրադարձել է, թե արդյո՞ք իրենք պետք է խուսափեն «Լիվերպուլից»:

«Եթե խաղանք նրանց հետ, կոչնչացնենք նրանց»,-շեշտել է նա։ Այս մասին հաղորդում է Goal-ը:

Հիշեցնենք՝ A խմբում «Ռեալը» զբաղեցրեց 2-րդ տեղը՝ վաստակելով 11 միավոր: Խումբը գլխավորում է ՊՍԺ-ն՝ 16 միավորով:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ