fbpx
Աշխարհ
12:30 12/12/2019

Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններ են

Այսօր մեկնարկել են Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի արտահերթ ընտրությունները։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 07.00-ին և աշխատելու են մինչև 22.00-ն։

Ակնկալվում է, որ տեղամասերի փակվելուց հետո կհրապարակվեն BBC էքզիթպոլերի տվյալները, որոնցով հնարավոր կլինի նախնական պատկերացում կազմել քվեարկության արդյունքների մասին։ Խորհրդարանի Ստորին պալատում կընտրեն 650 պատգամավոր 553 ընտրատեղամասերից Անգլիայում, 59՝ Շոտլանդիայում, 40 Ուելսում և 18՝ Հյուսիսային Իռլանդիայում։ Կառավարություն ձևավորելու իրավունք կստանա այն կուսակցությունը, որն ընտրությունների արդյունքներով կունենա պարզ մեծամասնություն Համայնքների պալատում։

Համաձայն հանրային կարծիքի հարցման, որը հրապարակվել է չորեքշաբթի գիշերը YouGov սոցիոլոգիական ընկերության կողմից, կառավարող Պահպանողական կուսակցության՝ իշխանության ղեկին մնալու շանսերը ամենաբարձրն են գնահատվում։ Թորիների համար՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ, պատրաստ է ձայն տալ հարցվածների 42,6 տոկոսը, ինչը, հաշվի առնելով մեծամասնական ընտրահամակարգի առանձնահատկությունները, պահպանողականներին կապահովի վստահ մեծամասնություն Համայնքների պալատում՝ 339 մանդատով։

Հարցումը, որին մասնակցել է 105,6 հազար մարդ, վկայում է այն մասին, որ գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Լեյբորիստական կուսակցությունը, կարող է ունենալ ընդամենը 231 մանդատ՝ ստանալով ձայների 33,8 տոկոսը։ Բայց, հաշվի առնելով վրիպումները, YouGov-ը չի բացառում, որ թորիներն իրականում կստանան պատգամավորական աթոռների կեսից քիչ, և արդյունքում կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չի լինի։ Նման իրավիճակը, որը հայտնի է Մեծ Բրիտանիայում «առկախ խորհրդարան» անվանմամբ, սպառնում է անորոշության պահպանում Brexit-ի հարցում։

Իրադարձությունների նման զարգացման դեպքում չի իրականացվի ներկա քվեարկության գլխավոր նպատակը, որին ձգտում էր վարչապետը՝ փորձելով հասնել արտահերթ ընտրությունների, այն է դուրս բերել Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ