Օրերս հայտնի դարձավ, որ դատարանն արդեն պատրաստում է վերջին փաստաթղթերը՝ Քիմ Քարդաշյանի և Քանյո Ուեսթի ամուսնալուծության հարցը ընդմիշտ փակելու համար։ Միակ չլուծված խնդիրը մնում է նրանց ընդհանուր երեխաների խնամակալության հարցը։
Քիմ Քարդաշյանն, ըստ ամենայնի, այլևս չի ցանկանում որևէ առնչություն ունենալ նախկին ամուսնու հետ։ Աստղը լրացուցիչ անվտանգություն է վարձել և այժմ Քանյեի հետ շփվում է միայն օգնականի կամ մենեջերի միջոցով։ Ռեփերը հրապարակավ գրել է այն մասին, թե ինչպես է տենչում նրանց ընտանիքի վերամիավորման մասին,և, չնայած իր կյանքում նոր աղջիկների առկայությանը, հավատարիմ է մնում Քիմ Քարդաշյանին։
Նախօրեին Փիրս Մորգանին տված նոր հարցազրույցում նա խոստովանել է, որ թեև «ամուսնալուծված է ըստ փաստաթղթերի, բայց նա բաժանված չէ Քիմի և նրանց ընտանիքի պաշտպան լինելու գաղափարից»: Քանյե Ուեսթը նաև հավելել է՝ որքան էլ տարօրինակ է, բայց մինչև կյանքի վերջ սիրելու է Քիմին։