fbpx
Իրավական

«Կյանքումս առաջին անգամ դիմում եմ ԱԱԾ», – Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր համացանցից տեղեկացա, որ Արցախում դաժան ծեծի է ենթարկվել ֆրանսահայ միասեռական։ Լուրը շատ տխրեցրեց, հիշեցի Շուռնուխի դեպքն ու մտածում էի, թե ինչպիսի, ամենավատ իմաստով, պահպանողական հասարակություն ունենք։

Սակայն քիչ առաջ կարդացի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կողմից տարածված, լուրը քարը քարի վրա չթողնող, միանգամայն համոզիչ հերքումը։ Եվ պատկերացրեք, հերքումն ինձ ավելի մտահոգեց։

Արդ, ո՞վ, կամ ովքե՞ր են այս կարգի վտանգավոր ապատեղեկատվության հեղինակները։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այսպիսի լուրերով Արցախը միջազգային ասպարեզում վարկաբեկելը․․․

Անկեղծ կուզենամ, որ սույն ապատեղեկատվության մեջ որևէ միտում չլինի։
Հուսով եմ, որ մեր փառապանծ ԱԱԾ-ն կարճ ժամանակում կբացահայտի ապատեղեկատվության հեղինակներին»

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ