Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակումբի ապագա մարզչի դերում տեսնում է գերմանացի մասնագետի։
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ Լապորտայի թեկնածուներն են Հանս-Դիտեր Ֆլիկը, Յուրգեն Կլոպը, Յուլիան Նագելսմանը, Թոմաս Տուխելն ու Ռալֆ Ռանգնիկը։
Նշենք, որ ներկայիս մարզիչ Ռոնալդ Կումանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։