fbpx
Աշխարհ

Սերբիայի և Կոսովոյի միջև լարվածությունը մեծանում է. ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչ կուղարկի Կոսովո

Կոսովոյի հետ սահմանի լարվածության ֆոնին Սերբիայում հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են մայրաքաղաք Բելգրադում՝ ի պաշտպանություն Կոսովոյում ապրող սերբերի, և փակել ճանապարհները: Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը Արևմտյան Բալկանների հարցերով իր հատուկ ներկայացուցչին կուղարկի Կոսովո՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար:

Իրավիճակը Կոսովոյի հյուսիսում կրկին լարվել է դեկտեմբերի սկզբին, երբ Կոսովոյի ոստիկանությունը Կենտրոնական Սերբիայի հետ սահմանին տեղակայված անցակետում ձերբակալել է նախկին սերբ ոստիկանի, որը հրաժարական էր տվել՝ այդպիսով իր բողոքը հայտնելով Կոսովոյի որոշման առիթով՝ փոխելու սերբական պետհամարանիշները: Ի պատասխան՝ տարածաշրջանի սերբ բնակչությունը անցակետի մոտ գտնվող մի շարք բնակավայրերում արգելափակել է երթևեկությունը և բողոքի ցույցեր անցկացրել, լսվել են կրակոցներ:

Սերբական կողմը հայտարարում է՝ Սերբիան Կոսովոյի հետ պատերազմի շեմին է՝ Կոսովոյի վարչապետի գործողությունների և Եվրամիության անգործության պատճառով: Բելգրադը մեղադրում է Կոսովոյի վարչապետին սերբերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության համար։ Կոսովոն, իր հերթին, Սերբիայի իշխանություններին մեղադրում է ռազմական ագրեսիայի սպառնալիքի համար: Վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է՝ Կոսովոն խաղաղություն է ուզում, սակայն անհրաժեշտության դեպքում կարձագանքի սերբական ագրեսիային: Նաև հաղորդվում է, որ Կոսովոն դեկտեմբերի 15-ին պաշտոնապես կդիմի ԵՄ-ին անդամակցելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ